Ճիշտ տակտիկայի շնորհիվ հաջողվեց մեդալ նվաճել. Եվրոպայի բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյան
СпортԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանի համար Եվրոպայի առաջնությունում լարված պայքար ստացվեց: «Սա իմ առաջին մեծահասակների առաջնությունն էր: Պայքարը լարված էր: Ճիշտ տակտիկայի շնորհիվ հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: Եվրոպայի առաջնությունում բարձրացրած կիլոգրամներս լավագույնն են մինչ օրս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Խորվաթական Սպլիտ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 90 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը պոկեց 105 կգ ծանրաձող և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Այնուհետև հրում վարժությունում Հակոբյանը բարձրացրեց 125 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա զբաղեցրեց 3-րդ տեղը: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Դիանա Մստիևան: