Ծանրորդ Տիգրան Ամիրյանը պատանիների առաջնության B ենթախմբում 8-րդ տեղում է
СпортԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:
Արմենպրեսի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Տիգրան Ամիրյանը պայքարի մեջ մտավ B ենթախմբում: Ամիրյանը նախ պոկեց 115 կգ, այնուհետ 120 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել 125 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 140 կգ, 145 կգ, բայց գլխավերևում չպահեց 150 կգ: Երկամարտի 265 կգ արդյունքով Ամիրյանը B խմբում զբաղեցրեց 8-րդ տեղը:
77 կգ քաշային կարգի A ենթախմբում հանդես կգա Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը: