Խոշոր վթար Արշալույս գյուղի տարածքում. Բախումից հետո «ՎԱԶ 2107»-ը շրջվել է. կան վիրավորներ (ֆոտո)
ОбществоԱրմավիրի մարզում, այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Արշալույս գյուղի վարչական տարածքում, բախվել են Opel Astra մակնիշի 09 VP 606 համարանիշի եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 34 TP 183 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկին տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի շտապօգնության բժիշկները։
Բախման հետեւանքով «ՎԱԶ-2107»-ը կողաշրջվել է։ ՃՈ-ն ճշտում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

