Զլատան Իբրահիմովիչ. Ես ծնվել եմ ծեր, կմահանամ երիտասարդ
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սանդերլենդի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ կարող են այս մրցաշրջանում տեղ գրավել լավագույն քառյակում:
«Լավ հաղթանակ ստացվեց: Պետք է կենտրոնանանք, շարունակենք աշխատանքը եւ հավատալ, որ տեղ կգրավենք լավագույն քառյակում: Հավատում ենք, որ դա հնարավոր է եւ կանենք ամեն ինչ, որպեսզի իրագործենք այդ նպատակը: Լավագույն թիմերը միշտ հաղթում են:
Մարզումներին համառ եմ աշխատում: Հավատում եմ իմ ուժերին եւ գիտեմ, թե ինչի եմ ընդունակ: Տարիքս ինձ չի անհանգստացնում: Տարիքի հետ մեծ է փորձը, ինչի շնորհիվ ավելի խելացի ես գործում խաղադաշտում, անիմաստ էներգիա չես վատնում: Զգում եմ ինձ Բենջամին Բատոնի նման: Ես ծնվել եմ ծեր, կմահանամ երիտասարդ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BBC-ն:
35-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում առաջին անգամ չէ իրեն համեմատում Դեւիդ Ֆինչերի ֆիլմի եւ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի գրքի հերոսի հետ, որն ամեն օր դառնում էր ավելի երիտասարդ: