Նավթի համաշխարհային գներն աճում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0.25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.37 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.14 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 55.32 դոլարի: