Ախուրյան-Գյումրի ճանապարհին «Աուդի» է այրվել
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 04:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Audi» մակնիշի 35 DU 459 համարանիշի ավտոմեքենայում այրվում է շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:53-ին, մարվել՝ 05:25-ին: