Այս թիմով երկու բրոնզե մեդալը գրեթե գերազանց արդյունք է.Արտաշես Ներսիսյան
СпортՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականիգլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքով` աղջիկների արդյունքները Եվրոպայի առաջնությունում նրանց կոգևորեն:
« Եվրոպայի առաջնությունում գրանցված արդյունքն, ընդհանուր առմամբ, լավ է: Պարզապես մենք սովորել ենք, որ գերազանց լինի, ոսկե մեդալ լինի: Այս թիմով երկու բրոնզե մեդալը գրեթե գերազանց արդյունք է: Աղջիկները խոստումնալից են, և սա նրանց առաջին քայլն է մեծահասակների առաջնությունում: Իհարկե, նրանց բարձրացրած կիլոգրամներն աշխարհի առաջնությունում լավ տեղեր չեն ապահովի, բայց Եվրոպայի համար լավ էին: Հիմա նրանք ավելի ոգևորված են, կարծում եմ, հիմա աճն ավելի արագ կլինի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքակ անի գլխավոր մարզիչը:
Խորվաթական Սպլիտ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՀայաստանը ներկայացնող Սոնա Պողոսյանը և Տաթև Հակոբյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: