Զավեշտալի լրատվական խուլիգանություն
АналитикаԻ դեպ, այստեղ պետք է շեշտել, որ որևէ ուղղվածություն այս փսևդոլուրերը չունեն և հավասարապես կարող են վերաբերվել ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ արվեստի, շոուբիզնեսի ներկայացուցիչներին և այլն: Հենց այս տրամաբանությամբ և, բնականաբար, անիմաստ «լայքեր» հավաքելու համար, մենք օրինակ բերենք մի փսևդոլուր այն մասին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դառնում է վարչապետ: Հասկանալի է, նման վերնագիր շրջանառության մեջ դրել են կամ ինչ-որ երեխաներ, կամ բանականությունից բավական հեռու գտնվող անձինք: Ըստ էության այս գործելաոճը ընդամենը լրատվական մանր խուլիգանություն է:
Սակայն հետաքրքիր է, որ այսօրինակ վերնագրերին, սկսում են տուրք տալ տարբեր լրատվամիջոցներ, որոնք գուցե և հասկանում են նման փսևդոլուրերի աբսուրդ լինելը, սակայն կարճաժամկետ դիտումներ ունենալու համար գնում են այսպիսի քայլերի: Սա արդեն իսկ զավեշտալի է, քանի որ ցանկացած իրեն հարգող լրատվամիջոց կամ տեղեկատվական հարթակ պետք է որ մանր խուլիգանությունը չդարձնի արհեստական դիտումներ ունենալու գործիք, բայց դե, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք:
Սակայն, այդուհանդերձ, պետք է շեշտել, որ ցանկալի կլիներ ոչ միայն լրատվամիջոցները, այլև ընդհանրապես տեղեկատվական տարբեր հարթակները զերծ պահեին հասարակությանը, թող ներվի ասել, ամեն տիպի լակոտական մակարդակի մանիպուլյացիաներից, առավել ևս այնպիսի դեպքերում, երբ, ասենք, հարցը վերաբերում է լուրջ քաղաքական կամ հասարակական գործիչներին, քանի որ այս դեպքում արդեն խուլիգանությունը ամենամեղմ բնորոշումն է:
Տիգրան Դավթյան