ՄՏԿ անձնակազմը Երկիր է վերադարձել
ОбществоՄիջազգային տիեզերակայանի անձնակազմի երեք անդամներ Ղազախստանում վայրէջք են կատարել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Թռիչքների կառավարման կենտրոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկիր են վերադարձել «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Սերգեյ Ռիժկովն ու Անդրեյ Բորիսնեկոն, ինչպես նաեւ NASA-ի աստղոնավորդ Ռոբերթ Շեյն Քիմբրոուն։ Կայանում նրանք 173 օր են անցկացրել։
ՄՏԿ 51/52 հերթական անձնակազմի առաքելության մեկնարկը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ Բայկոնուր տիեզերակայանից։