Ստեփանակերտում անցկացվելու է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը
Общество«Արծվիկ» ռազմամարզական խաղերի շրջանային ու քաղաքային փուլերում հաղթած դպրոցականները ապրիլի 12- 14-ը մասնակցելու են ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին:
Այս մասին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ռազմահայրենասիրական, ֆիզդաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Ստեփան Օհանջանյանը:
«Ռազմամարզական խաղերը բաղկացած են 5 մրցաձևերից` շարային պատրաստություն, «Կալաշնիկով» ինքնաձիգի ոչ լրիվ քանդում և հավաքում, պահեստատուփի լիցքավորում, հրաձգություն ինքնաձիգից, քաղաքացիական պաշտպանություն և ֆիզիկական պատրաստություն (վազք, ձգումներ և նռնակի նետում)»,- նշել է Ս. Օհանջանյանը և հավելել, որ յուրաքանչյուր ջոկում ընդգրկված է լինելու 9 հոգի՝ 6 տղա և 3 աղջիկ: