«ՀայՏեք»-ում կանցկացվեն ծրագրավորման բաց դասընթացներ
Общество«ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ծրագրավորման բաց դասընթացներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացները հաջողությամբ ավարտած անձինք հնարավորություն կստանան աշխատանքի անցնել «ՀայՏեք» կենտրոնի գործընկեր ծրագրավորման ընկերություններից մեկում։
Դասընթացները մեկնարկելու են սույն թվականի ապրիլի 18-ից։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։