Բեյլ. Շատ հեշտ էր խաղալ՝ հետեւելով Անչելոտիի հրահանգներին
СпортՄադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ անդրարձել է Արքայական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին, որն այժմ գլխավորում է գերմանական ակումբը:
«Անչելոտին օգտագործում էր ճիշտ փիլիսոփայություն: Շատ հեշտ էր խաղալ՝ հետեւելով նրա հրահանգներին: Նա շատ հանգիստ մարդ է»,- Բեյլի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «Ռեալը» գլխավորել է 2013-2015-ը: «Ռեալի» ու «Բավարիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղը կկայանա ապրիլի 11-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին: