Ընտրական «ԵԼՔ ու Մուտք»
АналитикаTert.am-ին տված հարցազրույցում Զարուհի Փոստանջյանն իրեն հատուկ ոճով վերջապես պարզաբանել է, թե ինչու այդպես էլ չկայացավ Ելքի և Երկիր ծիրանիի համագործակցությունը Երևանի ավագանու ընտրություններում: Փոստանջյանը ուղղակիորեն նշել է, թե իրենք չգիտեն ինչ է «ելքը» և նախընտրում են «մուտքը»: Այս մեկ արտահայտությամբ Փոստանջյանն ըստ էության կասկածի տակ է դնում ԵԼՔ դաշինքի վարքագիծն ընդհանրապես և բացի այդ ակնարկում, որ իրենք մուտք են ուզում Երևանի ավագանի: Որևէ այլ կերպ դժվար է հասկանալ Փստանջյանին, չնայած, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ Փոստանջյանի պարագայում վերլուծությունները չափազանց անշնորհակալ գործ են:
Սակայն մյուս կողմից Զարուհի Փոստանջյանի բառախաղը բավական հետաքրքիր է, քանի որ ԵԼՔ դաշինքը՝ իր «Ելք կա» կարգախոսով ընդամենը մուտք ապահովեց խորհրդարան և փաստացի, ինչպես և Զարուհի Փստանջյանը, նախընտրեց «մուտքը»: Այստեղ ի դեպ քննադատելի բան չկա, քանի որ շատ նորմալ է, երբ քաղաքական ուժը մասնակցում է խորհրդարանում ներկայացված լինելու համար, սակայն մյուս կողմից անպատասխան է մնում այն հարցը, թե արդյոք ելքը (երևի թե ստեղծված իրավիճակից) շուրջ մեկ տասնյակ պատգամավորական մանդատի մեջ է:
Աղասի Մարգարյան