Արտահանողները սկսել են ավելի հաճախ օգտվել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ծառայություններից
Экономика2016 թվականի ընթացքում ապահովագրություն ստանալու նպատակով Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն է դիմել 60 կազմակերպություն, որոնց դիմումների հիման վրա հաստատվել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամին համարժեք ապահովագրական սահմանաչափ:
Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի արտահան ման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը: Նրա խոսքով` այն 2015 թվականի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 4 անգամ:
«Փաստացի կնքված ապահովագրական պայմանագրերը 16-ն են, որոնց ընդհանուր ապահովագրական գումարը, ՀՀ դրամով արտահայտված, կազմել է 2 մլրդ 185 մլն դրամ, որը 5 անգամ ավելի է, քան 2015-ի ցուցանիշը»,- ասաց Աբգարյանը` հավելելով, որ նման միտում են տեսնում նաև 2017 թվականի կտրվածքով: Նրա խոսքով` այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է 2-3 անգամ, ինչպես սահմանաչափով, այնպես էլ գումարով:
«Եթե 2015 թվականին ապահովագրված արտահանման ամբողջ մասնաբաժինը ՌԴ-ինն էր, ապա 2016 թվականին պորտֆելում ավելացել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չեխիան, Գերմանիան և այլն»,- ասաց նա: