«Lyderhorn» և «Սպեղանի» երգչախմբերը համատեղ համերգով ներկայացան հայ հանդիսատեսին
КультураՆորվեգիայի Բերգեն քաղաքի «Lyderhorn» և Հայաստանյան «Սպեղանի» երգչախմբերը համատեղ համերգային ծրագրով հանդես եկան ապրիլի 11-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Համերգային ծրագիրը բացեց «Սպեղանի» աղջիկների երգչախումբը: Նրանք մեծ ոգևորությամբ կատարեցին Երվանդ Երկանյանի մշակումներից մեկը և Կոմիտասի ստեղծագործություններից:
Նորվեգական երգչախումբն իր ելույթը սկսեց նորվեգական հարսանեկան երգով: Նրանք կատարեցին նաև «Հեյ ջան ղափամա» հայկական երգը: Երգչախմբի անդամներից մեկը նշել էր, որ երբ իրենք սովորել են այդ երգը, չեն հասկացել, թե ինչի մասին է այն: Շատ ուրախ են, որ Հայաստանում են և կարող են համտեսել հայկական ժողովրդական ուտեստը, որը մատուցվում է հարսանիքների ժամանակ:
Երգչախմբի երգչուհիներից մեկն ասաց, որ սիրով են եկել Երևան և կատարում են համերաշխություն քարոզոխ ստեղծագործություններ:
Ներկա էին երաժշտասերներ, որոնք բուռն ծափահարություններով էին ընդունում բոլոր կատարումները: