Ամփոփում. Ք.Ա.Ք. կուսակցության բարերար ազդեցությունը մարդկանց տրամադրության ու հասարակական–քաղաքական կյանքի վրա. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը
– Պարոն Դանիելյան, Ձեր հայտնի հաղորդումից հետո հետապնդումների ենթարկվեցի՞ք:
– Չէ, իհարկե: Հետապնդումներ չեղան: Խոսակցություններ եղան այստեղից, այնտեղից:
– Իսկ մաքրամոլների կողմից` նախատինքնե՞ր:
– Մաքրամոլների կողմից չեղան: Բաց, ա՛յ, այս կամ այն կուսակցություններից մեսիջներ ստացա: Երբեմն նաև` ագրեսիվ: Սակայն հետապնդում, որպես այդպիսին, որ ինձ ծեծեին, նստացնեին կամ` չգիտեմ ինչ, նման բաներ չեղան:
Ու ասեմ, հետապնդելու իմաստն էլ չկար:
– Երևի ով Ձեզ հետապնդեր, ակամա կխոստովաներ, որ Դուք իր մասին եք ասել, կասեր` ե՛ս եմ այդպիսին:
– Երևի: Դրա համար էլ առանձնապես մոտ չեկան:
– Իսկ լուրջ ընդունող մարդիկ եղա՞ն, որ ցանկացան անդամագրվել Ձեր կուսակցությանը: Այսինքն` կուսակցությունը լուրջ ընդունեցի՞ն:
– Եղան լուրջ ընդունողներ: Նաև իշխանությունից էլ լուրջ ընդունողներ եղան, որովհետև ուղեղ չունեն:
– Իսկ ի՞նչ ցույց տվեց Ձեր նախաձեռնությունը. հումորի զգացում ունե՞ն մեր մարդիկ:
– Շատ լավ հումորի զգացում ունեն: Ես մինչև հիմա հետևողներ ունեմ: Փողոցում բռնում, գրկախառնվում են հետս ու ասում են` ես քո «կուսակցությունից» եմ:
– Բայց «կուսակցություն» հումորով են ասում, չէ՞:
– Դե, նաև լինում էին, որ կուսակցությունը լուրջ էին ընդունում: Բայց հասարակ ժողովրդի մեջ այդպիսիք շատ քիչ էին: Լուրջ ընդունողները հիմնականում իշխանությունից էին: Այդպիսի միաբջիջ ուղեղով մարդիկ շատ կան:
– Իսկ եղա՞ն քաղաքական գործիչներ, որոնք դրականորեն ընդունեցին այդ ամենը:
– Իհարկե, իհարկե: Հետս ղժժացին, ծիծաղեցին: Ասացին` լավ բան ես արել:
– Իսկ ի՞նչ եք որոշել անել սրանից հետո` կապված Ձեր «կուսակցության» հետ: Պրծա՞վ, վե՞րջ…
– Իսկ ի՞նչ է սկսվել, որ պրծներ: Բայց դեռ էլի ինչ–որ արձագանքներ կան: Հետո ստեղծեցի ներկա իմ այս հաղորդումները:
– Ի՞նչ ես կարծում` քո այդ նախաձեռնությունն ինչպե՞ս անդրադարձավ հասարակական–քաղաքական կյանքի վրա:
– Շատ դրական: Իշխանությունն իր դեմքը տեսավ ու խիստ զայրացավ: Իսկ հասարակությունն էլ շատ ուրախացավ ու լավ ծիծաղեց: Նորմալ, շատ լավ ֆլեշմոբ էր` կոպիտ ասած:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: