ՀՖՖ-ն նախատեսում է Հայաստանի մի քանի քաղաքներում կառուցել ֆուտբոլային ակադեմիաներ
СпортՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում երկրում զարգացնելու մանկապատանեկան ֆուտբոլը:
Վաղարշապատի ֆուտբոլային ակադեմիայի հիմնարկեքի արարողության ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Նախատեսվում է կառուցել ֆուտբոլային ակադեմիաներ Արմավիրում, Սիսիանում, Մասիսում և Հայաստանի այլ քաղաքներում: Առաջիկայում նախատեսվում է վերակառուցել Արմավիրի և Վանաձորի մարզադաշտերը»,- ընդգծեց Հայրապետյանը:
ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից համատեղ Արմավիրի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին փետրվարին, իսկ ավարտը նախատեսվում է 2019 թվականի հոկտեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 1.4 միլիարդ դրամ, որից շուրջ 670 միլիոն դրամը տրամադրվել է ՀՖՖ-ի, 550 միլիոն դրամը` ՈՒԵՖԱ –ի, 180 միլիոն դրամը` ՖԻՖԱ-ի կողմից:
Արմավիրի ֆուտբոլի ակադեմիայի 2800 մ2 ընդհանուր մակերեսով մասնաշենքում կլինեն ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ:
Շուրջ 4000 թիկնակով նստատեղերով ծածկված մարզադաշտը, արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը կառուցվելու են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափանիշներին համապատասխան: Մարզադաշտը կարող է հյուրընկալել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային նշանակության ֆուտբոլային հանդիպումները:
Արմավիրի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ և աղջիկներ:
Ֆուտբոլի ակադեմիայում տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որոնց արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատել ակադեմիայում: