«Կայֆալոմ» եղած հանրապետականներ
АналитикаԿարկառուն հանրապետական Առաքել Մովսիսյանը, ում ներկայությունից զուրկ կլինի նոր Ազգային ժողովը, հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին և, պատասխանելով լրագրողի հարցերին, վերջապես լիակատար կերպով բացահայտել է պատգամավորի կոչման և պատգամավորական մանդատի նկատմամբ իր ամբողջական վերաբերմունքը։ Մովսիսյանը մասնավորապես նշել էր (հատված հարցազրույցից)․
- Պարոն Մովսիսյան, բայց տեղեկություններ կան, որ հնարավոր է մարզում գազի գրասենյակի ղեկավար նշանակվեք։
- Ցավդ տանեմ, ես էդքան նմա՞ն եմ, ես ո՜ւր, գազն ո՜ւր, էդի անհեթեթություն ա, հետո՝ ես ասել եմ, չէ՞, որ ճանապարհս չեմ փոխում, գազ-մազ ինձ չի հետաքրքրում, թող իրանք տան՝ մենք վառենք։ -
Հա, միայն պատգամավորի ճանապարհով եք, չէ՞, գնում։
- Ըտենց հարցեր մի տուր՝ մենակ պատգամավոր։ Ոչ, պատգամավորն էլ ընձի կայֆ չի տալըմ, եղա՞վ։
Ինչպես կարող ենք եզրակացնել Առաքել Մովսիսյանի այս պատասխանից, վերջինիս պատգամավորական գործունեության ամենակարևոր մոտիվացիան եղել է նրա «կայֆը», սակայն այս դեպքում փոքր ինչ համոզիչ չի հնչում այն որ Մովսիսյանին այլևս «կայֆ» չի տալիս պատգամավոր լինելը։
Ընդհակառակը թերևս անցած ընտրությունները Առաքել Մովսիսյանի համար դարձել են յուրօրինակ «կայֆալոմ»։ Ի դեպ ամենայն հավանականությամբ այս տեսանկյունից Առաքել Մովսիսյանը պետք է որ միայնակ չլինի, մի շարք ոչ պակաս կարկառուն հանրապետականների խորհրդարանում չհայտնվելու փաստը նույնման «կայֆալոմի» էֆեկտ պետք է ունենար վերջիններիս համար։
Տիգրան Դավթյան