ԱՄՀ ներկայացուցիչն անդրադարձել է ՀՀ-ի կողմից նոր եվրոբոնդերի թողարկման հնարավորությանը
ЭкономикаԱրժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամին կարծում է, որ գալու է ժամանակը, երբ Հայաստանը ստիպված է լինելու ավելի շատ ֆինանսավորում ներգրավել կապիտալի միջազգային շուկաներից:
Այս մասին Հոսեին Սամին ասաց ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով Հայաստանի կողմից նոր եվրոբոնդերի թողարկման մասին հարցին:
«Ես Հայաստանի կողմից նոր եվրոբոնդերի թողարկման մասին չեմ լսել, սակայն կարծում եմ, որ գալու է ժամանակը, երբ Հայաստանը ստիպված է լինելու ավելի շատ միջոցներ ներգրավել կապիտալի միջազգային շուկաներից:
Սակայն նման որոշումներ կայացնելուց առաջ հարկավոր է հաշվի առնել մի կարևոր հանգամանք` հաշվարկել պարտքերը մարելու կարողություններն ու հնարավորությունները և այնպես անել, որ արտաքին պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ լինի կառավարելի»,- ասաց Սամին:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը երկու անգամ եվրոբոնդեր թողարկել է, որոնցից մեկի մարման ժամկետը լրանում է 2020թ., իսկ մյուսի մարման ժամկետը` 2025թ.: Հոսեին Սամին նկատեց, որ նախ պետք է որոշում կայացվի դրանց ժամկետները երկարաձգելու կամ չերկարաձգելու վերաբերյալ: