Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին արժևորվել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ապրիլի 12-ին կազմել է 486,57 դրամ:
Այն ապրիլի 11-ի համեմատ արժևորվել է 0,53 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.06 դրամ՝ արժևորվելով 1.93 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 608.02 դրամ է՝ ապրիլի 11-ի համեմատ այն արժևորվել է 4.55 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը ապրիլի 12-ին կազմել է 8.57 դրամ` ապրիլի 11-ի համեմատ այն արժևորվել է 0.02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 280,65 դրամ, ոսկի՝ 19.599.85 դրամ, պլատին` 14,751.9 դրամ: