Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են շարժվում, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0.04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 53.09 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 55.87 դոլարի: