Ռունին թիմակիցներին հայտնել է, որ հեռանալու է «Մանչեսթեր Յունայթեդից»
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին որոշել է այս ամռանը հեռանալ անգլիական ակումբից: Այդ մասին անգլիացի հարձակվողը հայտնել է իր ակումբակիցներին, գրում է Daily Mail-ը:
31-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից, քանի որ ստանում է քիչ խաղաժամանակ: Ռունիի ծառայություններով հետաքրքրված են MLS-ի եւ Չինաստանի ակումբներ ու նրա նախկին թիմ «Էվերտոնը»:
Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է եւ ստանում է շաբաթական 230 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Նա 2004 թվականին «Էվերտոնից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում գերազանցել է անգլիացի լեգենդար հարձակվող Բոբի Չարլթոնի ռեկորդը եւ դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: