Բնապահպանության նախարարությունն ուժեղացված շրջայցեր է իրականացնում
ОбществоՀՀ բնապահպանության նախարարի ապրիլի 7-ի հրամանի համաձայն Բնապահպանական պետական տեսչությունը ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացնում է ուժեղացված շրջայցեր Հանրապետության բնակավայրերում և մայրուղիներում: Միայն Երևան քաղաքում կատարված շրջայցերի ընթացքում ապրիլի 12-13-ին 4 դեպքով (Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից) հայտնաբերվե լ է 48 հատ (21 կգ) «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայտնաբերված ձկները նվիրաբերվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ին: Միջոցառումները շարունակվում են: