Սիլվիո Բեռլուսկոնին «Միլան» ակումբը վաճառել է չինական ընկերությանը
СпортԻտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին վաճառել է ակումբը չինական «Rossoneri Sport Investment Lux» ընկերությանը:
Այս մասին տեղեկացնում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը:
Fininvest ընկերությունը, որը պատկանում է Բեռլուսկոնիին, պաշտոնապես հայտարարել է գործարքի ավարտի մասին:
Գործարքի արժեքը կազմում է 740 մլն եվրո, որից 220 մլն եվրոն կուղղվի ակումբի պարտքերի մարմանը:
Բեռլուսկոնին շուրջ 31 տարի «Միլանի» սեփականատերն է եղել: Այդ ընթացքում ակումբը նվաճել է 29 գավաթ: