Փարիզի կենտրոնական փողոցներում Հայոց ցեղասպանությանը 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի երթ կանցկացվի
ОбществоՓարիզում ապրիլի 22-ին հայ վետերանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, ժամը 18:00-ից Շանզ-Էլիզե պողոտայով ցույցի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Անհայտ զինվորի հուշահամալիր` Հաղթական կամարի տակ:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հիշատակի արարողությունը կազմակերպել են Հայ վետերանների ազգային ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: