Գյուղացիների խորհրդատվական կազմակերպությունները կդադարեն գործել
ЭкономикаՀայաստանում գյուղացիների խորհրդատվական կազմակերպությունները (Գյուղատնտեսության աջակցության մարզային կազմակերպություններ) այլևս չեն գործի: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 13-ի նիստում:
Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ կլուծարվեն աջակցության 10 մարզային և 1 հանրապետական կազմակերպություններ:
«
Այս կազմակերպությունների 241 աշխատակիցներից կմնան 140-150-ը աշխատակիցներ, բայց նրանք կստանան 2,5 անգամ ավելի շատ աշխատավարձ (նրանց աշխատավարձը մոտ է նվազագույնին): Տնտեսման նպատակներով նախատեսվում է կրճատել նաև նրանց ծառայող ավտոպարկը:
Ավտոմեքենաները մասնագետներն օգտագործում են ըստ նշանակության՝ հեռավոր գյուղեր հասնելու եւ տեղում խորհրդատվություն տրամադրելու համար: