Վեսելին Մատիչը մարզչական սեմինար կվարի Երևանում
СпортԵրևանում մայիսի 23-ից 30-ը կկայանա մարզչական սեմինար, որը կվարի փորձառու սերբ մարզիչ Վեսելին Մատիչը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Սեմինարն անցկացնելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան՝ ՀԱՕԿ-ի աջակցությամբ: 56-ամյա Վեսելին Մատիչը 1989 թվականից մարզչական գործունեությամբ է զբաղվում:
Նա աշխատել է մի շարք հայտնի ակումբներում, ինչպես նաև գլխավորել է Լեհաստանի, Իրանի եւ Լիբանանի հավաքականները: