Ֆիննախի պաշտոնյան կոչ է անում պետական պարտքի մասին եզրակացություններ չանել մեկ ցուցանիշի հիման վրա
ЭкономикаՊետական պարտքի մասին մի ցուցանիշով պետք չէ գնահատել պարտքային իրավիճակը, քանի որ դա ո´չ կոռեկտ է, ո´չ անարդյունավետ:
Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նրա խոսքով` պարտքային ճգնաժամերը վերջին 20 տարում ուշադրության առարկա են դարձել:
«Ոչ մի հաջորդ ճգնաժամ նախորդի պատճառով չի լինում, միշտ նորերն են լինում: Ու եթե պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները լավ են լինում, ապա դա դեռ չի նշանակում, որ երկիրն ապահովագրված է ամեն տեսակ վտանգներից ու ռիսկերից»,- ասաց Մարգարյանը: