«Արթիկ» ՔԿ հիմնարկում հանձնունքի կարկանդակների միջից հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված
ОбществоՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 14-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում դատապարտյալ Մ. Բ.-ի անվամբ եղբոր` Դ. Բ.-ի կողմից բերված հանձնունքի 16 կարկանդակների միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: