Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 5.8 միլիոն դոլարի առք և վաճառք
ЭкономикаԱրտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 72 մլն 571 հազար 068 դոլար 485.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74 մլն 817 հազար 895 ԱՄՆ դոլար 487.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5 մլն 850 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10 մլն 357 հազար 917 եվրո 513,81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 1 մլն 018 հազար 438 եվրո 517,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 769 մլն 961 հազար 153 ՌԴ ռուբլի 8,50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 414 մլն 610 հազար 393 ՌԴ ռուբլի 8,61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.5 մլն ԱՄՆ դոլար: