ԵԱ. Էլինա Դանիելյանը կեսական միավոր է հետ առաջատարներից
СпортՌիգայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը չորս տուրից հետո առաջատարներին զիջում է կեսական միավոր: Հայ գրոսմայստերը վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 7-29-րդ տեղերը: 6 առաջատարներն ունեն 3.5-ական միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիա Գեւորգյանն ունի 2.5, Լիլիթ Մկրտչյանը՝ 2, Լիլիթ Գալոյանը՝ 1.5 միավոր:
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին: