Բոլոր ձայնագրությունները տանում են դեպի Ոստիկանապետի կաբինետ
АналитикаԺողովրդական առածն ասում է․ «Առանց կրակ՝ ծուխ չի լինում»։ Այս ասացվածքը ոչ պակաս արդյուանվետ կերպով գործում է հայաստանյան լրատվական դաշտում։ Օրերս «ՍԱՍ»-ի Արտակի հետ կապված հայտնի ձայնագրությունը դարձավ Հանրապետական պատգամավորի մասնակցությամբ հերթական սկանդալը։ Սակայն հետաքրքիրն այն է, որ ձայնագրության հրապարակումից գրեթե անմիջապես հետո հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում հնչած կարծիքներով, այս ձայանգրության «արմատները» գտնվում են ոստիկանապետ Վովա Գասպարյանի ձեռքում կամ կաբինետում։ Պատճառ էր բերվում այն, որ Արտակ Սարգսյանի մրցակիցն իր ընտրակածքում ոտիկանապետի փեսա Արթուր Գևորգյանն էր, որից «ՍԱՍ»-ի Արտակն առաջ էր անցել շուրջ 2000 ձայնով։
Իսկ թե ինչպես էր նա ապահովել իր ձայները՝ պարզ է դառնում այս ձայնագրությունից։ Արդյուքնում լրատվամիջոցները հանգում էին այն եզրակացությանը, որ ձայնագրությունը ուղղակիորեն կապվում է ոստիականապետի հետ։
Համաձայնենք, որ նկատի ունենալով հայաստանյան քաղաքական շրջանանկերում գործող բարքերն ու խաղի կանոնները, նման իրողությունը լիովին ենթադրելի ու տրամաբանական է։ Ակնհայտ է, որ այս ձայնագրության հրաարակումից հետո որոշակի շրջանակների ճնշման տակ Արտակ Սարգսյանը կամ կհրաժարվի մանդատից, կամ էլ նույն այդ շրջանակները մեկ այլ բան «կպոկեն» նրա բոլորվին էլ ոչ համեստ կարողությունից։ Կարճ ասած ձայնագրությունն ամեն դեպքում կծառայի իր նպատակին։
Տիգրան Դավթյան