Ժամանակն է շրջել ՕՐՕ-ի էջը
АналитикаՕՐՕ դաշինքը կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է հայաստանյան իշխանությունների հետընտրական ապօրինությունները։ Հայտարարության վերտառությունն ինչպես տեսնում ենք բավական սպառնալից է, սակայն ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ դիտարկումներում, այս դաշինքն սկսել է ապրել լիովին վիրտուալ կյանքով և մեջըդմեջ հայտարարություններով փորձում է իրեն քաղաքական ուժ զգալ։ Դե դա իհարկե նրանց իրավունք է։
Սակայն մյուս կողմից թերևս ժամանակն է, որպեսզի հայաստանյան հասարակությունը վերադառնա իրականություն և կենտրոնանա ռեալ գործընթացների վրա։ Վերջիվերջո տարատեսակ սպառնալից հայտարարությունների բագաժը հայաստանյան քաղաքական իրականության մեջ վաղուց արդեն սպառվել է՝ 2008 թվականից հետո չափից ավելի շատ ծեծված «ռեժիմը խուճապի մեջ է» մոտեցման արդյունքում։
Ուստի այլևս պետք է արձանագրել, որ ՕՐՕ դաշինք անվանումով հայտնի քաղաքական ուժ փաստացի գոյություն ունի միայն անմորֆ հայտարարությունների ստորագրության սահմաններում։ Սա թերևս նշանակում է, որ այլևս ոչ նպատակահարմար է, ոչ էլ իմաստ ունի առաջիկայում անդրադառնալ այս միավորման կողմից տարածվող տարատեսակ հայտարարություն-կոչերին։
Տիգրան Դավթյան