«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի». Մեկնարկային կազմեր
СпортՀայտնի են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լոնդոնի «Չելսիի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է մանչեսթերցիների փոխարինողների թվում:
«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Էրիկ Բայի, Մարկոս Ռոխո, Մատեո Դարմիան, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Էշլի Յանգ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ:
«Չելսի». Ասմիր Բեգովիչ, Սեզար Ասպիլիկուետա, Դավիդ Լուիզ, Գերի Կեհիլ, Մարկոս Ալոնսո, Նեմանյա Մատիչ, Նգոլո Կանտե, Վիկտոր Մոզես, Պեդրո, Էդեն Ազար, Դիեգո Կոստա:
Ապրիլի 16-ին Մանչեսթերում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: