Հունգարացի պարաշյուտիստը քամու պատճառով Ուկրաինա է հասել
СпортՈւկրաինացի սահմանապահները Հունգարիայի քաղաքացու են ձերբակալել, որն ապրիլի 15-ին պարաշյուտով ապօրինի հատել է երկու երկրների օդային սահմանը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պետական սահմանապահ ծառայությունը:
«Օտարերկրացին բացատրեց, որ չէր պատրաստվում ապօրինի հատել սահմանը: Նա վաղուց է զբաղվում պարաշյուտային սպորտով, բայց չի կարողացել դիմակայել ուժեղ քամուն»,- ասված է հաղորդագրությունում:
Արդյունքում տղամարդուն փոխանցել են Հունգարիայի սահմանապահ ոստիկանության աշխատակիցներին: