Կոնտե. Չկարողացա ճիշտ ձևով տրամադրել թիմին
СпортԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունն ԱՊԼ-ի 33-րդ տուրում (0:2):
«Մանչեսթեր Յունայթեդն» արժանի էր հաղթանակի, քանի որ նրանք ավելի շատ ցանկություն և մոտիվացիա ցուցադրեցին: Այսպիսի իրավիճակներում միշտ էլ մարզիչն է մեղավոր, ամեն ինչ պարզ է: Չկարողացա ճիշտ կերպ տրամադրել թիմին, նրանց մոտիվացնել:
Չեմպիոնության հարցը փակված չէ: «Տոտենհեմը» հիանալի մարզավիճակում է և մեծ ձգտումով է խաղում: Սակայն լավ մրցաշրջան ենք անցկացնում և փորձելու ենք չեմպիոն դառնալ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: