Արգենտինայում դինոզավրի ձու են գտել
ОбществоԱրգենտինայի հարավային Նեուկեն նահանգում դինոզավրերի մի քանի ձու են գտել: Դրանք 70 մլն տարեկան են: Այս մասին գրում է Теlam-ը:
Դրանց ներսում դինոզավրերի էմբրիոնի մնացորդներ են մնացել: Նեուկենի մշակութային ժառանգության պաշտպանության բաժնի ղեկավար Կաուդիա Դելյա Նեգրան ասել է, որ այս գտածոն հսկայական նշանակություն ունի գիտնականների համար:
Դինոզավրերի բույնը պատահմամբ գտել է տեղի հովիվներից մեկը, դեռեւս մի քանի տարի առաջ, բայց գտածոյի մասին միայն հիմա են հայտնել:
Մասնագետների խոսքով՝ սա առաջին նման գտածոն չէ այս նահանգում: 1977 թվականին նույնպես գիտնականները հնագույն կենդանիների մնացորդներ էին գտել: