Պանամայի հավաքականի ֆուտբոլիստը սպանվել է իր տան մոտ
СпортՖուտբոլի Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ամիլկար Էնրիկեսը սպանվել է Նուեւո Կոլոնե քաղաքում, գրում է Daily Mirror-ը:
33-ամյա ֆուտբոլիստն իր տան մոտ ենթարկվել է զինված հարձակման: Էնրիկեսը ստացել է հրազենային մի քանի վնասվածք, ինչից հետո հոսպիտալացվել է: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հարձակման հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել եւս 2 մարդ:
Ամիլկար Էնրիկեսը Պանամայի հավաքականի կազմում անցկացրել է 75 խաղ: 2016-ից նա խաղում էր պանամական «Արաբե Ունիդո» ակումբում: