Ապրիլի 17-ը հանգուցյալների հիշատակի օրն է
ОбществоԱպրիլի 17-ը հանգուցյալների հիշատակի օրն է` Մեռելոցը: Ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, այսօր ևս պատարագ է մատուցվում ննջեցյալների համար, իսկ վերջում կատարվում է հատուկ հոգեհանգստյան արարողություն:
Տաղավար տոներ են Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարության տոն, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերաց։
ՀՀ կառավարության որոշմամբ ապրիլի 17-ը ոչ աշխատանքային է: Աշխատանքային այս օրը տեղափոխել է 2017 թվականի մայիսի 6-ը` շաբաթ օրը: