Ռեշֆորդ. Չէի ասի, թե զբաղեցրել եմ Իբրահիմովիչի տեղը, մենք բոլորս մի նավակի մեջ ենք
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Խաղի ծրագրին հետեւելու համար մեզ անհրաժեշտ եղավ կարգապահություն: Չէի ասի, թե զբաղեցրել եմ Իբրահիմովիչի տեղը, մենք բոլորս մի նավակի մեջ ենք, եւ յուրաքանչյուրը ջանք չխնայեց, կատարեց աշխատանքը, որպեսզի հասնենք արդյունքի:
Իմ գոլի դրվագում շատ խելացի փոխանցում կատարեց Էրերան: Մենք իրար նայեցինք, եւ նա գնդակը տվեց հենց այն կետում, որը ես ցանկանում էի: Հենց այդպիսի համագործակցություն է պետք մեր թիմում»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը բացել էր հանդիպմանը հաշիվը, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով: