Զինեդին Զիդանը կշարունակի աշխատել Ռեալում
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կշարունակի թիմում աշխատել նաև հաջորդ մրցաշրջանում:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահեցրել է ֆրանսիացի մասնագետին, որ նա կմնա իր պաշտոնին անկախ մրցաշրջանում թիմի արդյունքներից:
Մադրիդցիների գործող պայմանագիրը մարզչի հետ ավարտվում է 2018 թվականին: