Անտոնիո Կոնտե. «Տոտենհեմն» այժմ «Չելսիից» լավն է
Спорт«Տոտենհեմն» այժմ «Չելսիից» լավն է, հայտարարել է իտալացի Անտոնիո Կոնտեն: «Չելսիի» գլխավոր մարզիչը խոսել է երկու թիմերի առաջիկա դիմակայության մասին, որը տեղի կունենա Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում:
«Պետք է 200 տոկոս ջանք գործադրենք եւ դուրս գանք եզրափակիչ: Շատ բարդ կլինի, քանի որ «Տոտենհեմն» այժմ ավելի լավն է: Նրանք գերազանց մարզավիճակում են եւ վերելքի փուլում են: Նրանք զգում են, որ կարող են պատմություն կերտել:
Կհանդիպեն Անգլիայի չեմպիոնության երկու հավակնորդները: Շատ հետաքրքիր խաղ կլինի: Պատրաստվելու համար ունենք հինգ օր, ինչից հետո պետք է դուրս գանք խաղադաշտ եւ անենք հաղթանակի համար հնարավոր ամեն ինչ»,- Անտոնիո Կոնտեի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Անգլիայի Պրեմյեր լիգայում «Չելսին» առաջատար է 75 միավորով, «Տոտենհեմը» հետ է 4 միավոր:
Կիսաեզրափակիչի «Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումն ապրիլի 22-ին է: Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: