Ինչպես հետ չմնալ Հայաստանից՝ ընտրությունները կեղծելով
АналитикаԹուրքիայում պաշտոնական արդյունքներով հաղթել է Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումը։ Հանրաքվեն անցավ բավական բարդ մթնոլորտում։ Հետաքրքիր է նշել, որ խոշոր քաղաքներում՝ Ստանբուլում, Անկարայում, Իզմիրում և այլն Էրդողանը պարտվել է։ Թե ինչ հետևանքներով է հղի Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի համար այս հանրաքվեն, ներկայումս բարդ է ասել։
Ոչ պակաս հետաքրքիր էր սակայն զուտ հանրաքվեի ընթացքն ու հրապարակված տեղեկությունների համաձայն տեղ գտած կոպիտ ընտրախախտումները։ Այս տեսանկյունից թերևս արդեն իսկ կարելի է արձանագրել Թուրքիայի հետընթացը, քանի որ անկախ բազմաթիվ հեղաշրջումներից ու ռազմական հեղաշրջումներից, ընտրությունների ինստիտուտը Թուրքիայում կայացած էր։ Այլ կերպ ասած՝ այստեղ ընտրությունները չէին կեղծվում։
Սակայն այս հանրաքվեի ընթացքում տեղ գտած կեղծիքները վկայում են այն մասին, որ կարծես թե Թուրքիան լրջորեն հետնընթաց է կատարում՝ թերևս չցնականալով հետ մնալ Հայաստանից: Հետաքրքիր է սակայն, արդյո՞ք Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կոնսուլտացիաների համար դիմել է Հայաստանի իր կոլեգային, թե ոչ։
Տիգրան Դավթյան