Զիդան. Բավարիայի հետ խաղը բարդ է լինելու առաջինից մինչև վերջին րոպեն
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է կարծիքով Մյունխենի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպման վերաբերյալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:
«Չեմ խոսի այս խաղի կարևորության մասին, ինքներդ գիտեք: Մեր երկրպագուների համար այն սովորականից ավելի կարևոր է լինելու: Միշտ նրանց կարիքն ունենք:
Չգիտեմ, թե ինչ կարելի է սպասել վաղվա խաղից: Կարծում եմ` այն բարդ է լինելու առաջինից մինչև վերջին րոպեն: Չենք ցանկանում խոսել շանսերի մասին, այլ միայն հաղթելու: Առաջին քայլն արել ենք, սակայն «Բավարիան» բարդ է մրցակից է»,- Զիդանի խոսքը մեջբերում է «AS»-ը:
«Ռեալ»-«Բավարիա» պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին: