Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի և հայուհի ընտրյալի լուսանկարն Արցախից
LifestyleԵվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ընտրյալը հայուհի է` Տաթև Մանուկյանը։ Տաթևը Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա տեղափոխվել Բելգիա, որտեղ էլ շարունակել է ուսումը։ Այժմ Նա ապրում է Բրյուսելում, սակայն նրա և Ֆրանկ էնգելի հարսանիքը կայանալու է Արցախում:
Երեկ Տաթևը լուսանկար է հրապարակել Ֆրանկ Էնգելի, Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ և մակագրել.
«Զատիկի այն հատուկ տոնակատարություններից, երբ համայն քրիստոնեական աշխարհը այն տոնում է նույն օրացույցով՝ նույն օրը, և հատուկ նաև նրանով, որ ներկա էինք Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ և հրամանատար, հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանի եկեղեցածիսական արարողությանը»։





