Չելսիի ավագը կլքի ակումբն ընթացիկ մրցաշրջանից հետո
СпортԼոնդոնի «Չելսիի» ավագ, պաշտպան Ջոն Թերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը,- տեղեկացնում է «ազնվականների» պաշտոնական կայքը:
Այստեղ 22 տարի անցկացնելուց հետո շատ բան եմ ցանկանում ասել: Կան շատ մարդիկ, որոնց ես շնորհակալություն պետք է հայտնեմ: Ապագայի մասին որոշում կկայացնեմ ավելի ուշ, իսկ հիմա կփորձեմ թիմին օգնել հասնել հաջողության: Իհարկե, ես միշտ կմնամ «կապույտ»:
Ցանկանում եմ մրցաշրջանն ավարտել նվաճած տիտղոսով: Դուք մի աշխարհ եք ինձ համար և յուրաքանչյուր նվաճված տիտղոս պատկանում է մեզ` բոլորիս: Ես երբեք չեմ մոռանա այս անհավանական արկածը: Անչափ շնորհակալություն»,- ասել է 36-ամյա անգլիացի պաշտպանը:
Հիշեցնենք, որ Թերին իր նորամուտը «Չելսիում» նշել է 1998 թվականին: Մինչ օրս Թերին մասնակցել է 713 հանդիպման և դարձել 66 գոլի հեղինակ: