Սարկիսովի գոլը հաղթանակ է պարգևել Ենիսեյին
СпортՌուսաստանի առաջին դիվիզիոնի 32-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվել է Սարանսկի «Մորդովիային» և հաղթել 2:1 հաշվով:
Անդրեյ Տիխոնովի գլխավորած թիմը կամային հաղթանակ է տարել. Ալեքսանդր Կրենդելյովի խփած գոլին պատասխանել են Սերգեյ Սամոդինը և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Վերջինս փոխարինման է մտել 56-րդ րոպեին և գոլ խփել 89-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ենիսեյը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Ենիսեյն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 23-ին, իսկ մրցակիցը կլինի «Կուբանը»: