Տիգրան Համասյանը Երևանում հանդես կգա երկու համերգով
КультураԱշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը «An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում մայիսի 7-ին և 8-ին ելույթ է ունենալու նաև Հայաստանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Նախապես հայտարաված էր, որ Տիգրան Համասյանը մեկ համերգով է հանդես գալու Երևանում: Տ. Համասյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է. «Քանի որ մայիսի յոթի Երևանյան համերգի տոմսերն արդեն մի շաբաթ է սպառված են, տեղեկացնում եմ, որ մայիսի ութին ևս մեկ համերգ է լինելու»:
«An Ancient Observer» կոչվող ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում նա արդեն եղել է աշխարհի տարբեր երկրներում: Առաջիկայում ծրագրված են ևս համերգներ՝ Շվեյցարիայում,ՌԴ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Գերմանիայում: