«Ընձի հարց չտաք». ընդդիմադիր մառազմ
Аналитика«Հայկական ժամանակ»-ը գրում է․
«Երեկ երեկոյան «Կենտրոն» TV-ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալած «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հենց եթերում ոտքի է կանգնել՝ փորձելով պոկել կրծքի բարձրախոսը եւ հեռանալ։ Փոստանջյանին դուր չէին գալիս «Ելք»-ի եւ Նիկոլ Փաշինյանին մասին հարցերը։
Որ Զարուհի Փոստանջյանը խիստ յուրահատուկ քաղաքական գործիչ է, վաղուց արդեն հայտնի է բոլորին, սակայն մյուս կողմից ցանկացած քաղաքական գործչի կամ նման հավակնություններ ունեցող անհատի չէր խանգարի փոքր-ինչ պոլիտկոռեկտությունը: Փոստանջյանի նման պահվածքը, ըստ էության, վկայում է մեկ բանի մասին՝ նա պարզապես չի կարող խոսել ԵԼՔ-ի կամ Նիկոլ Փաշինյանի մասին առանց հակաքարոզչության տարրերի, ուստի գերադասում է, որպեսզի իրեն հարց չտան այդ թեմայով: Սա բնական է, քանի որ ԵԼՔ-ն ու Զարուհի Փոստանջյանն արդեն իսկ հասցրել են հանդես գալ փոխհրաձգություններով և այժմ թերևս ուզում են զինադադարի կանոններ պահպանել:
Սակայն այս իրավիճակը ցույց է տալիս հայաստանյան ընդդիմադիր դաշտի ողջ մառազմը, քանի որ գրեթե մշտապես հայաստանյան ընդդիմադիրները կամ ընդդիմադիր հանդես եկողները շատ ավելի միմյանց դեմ են աշխատել քան իշխանության:
Տիգրան Դավթյան