Լեւոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին
СпортԳերմանիայի Կարլսրուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը, որի երրորդ տուրում հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Երրորդ տուրի արդյունքներն են Արոնյան-Վաշյե-Լագրավ` 1:0, Կարուանա-Մայեր` 1:0, Բլյուբաում-Նայդիչ` 0:1, Հոու Յիֆան-Կարլսեն` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո 1. Հոու Յիֆան` 2.5 միավոր, 2-4.Կարուանա, Արոնյան, Նայդիչ` 2-ական, 5. Կարլսեն` 1.5, 6. Վաշյե-Լագրավ`1, 7-8. Բլուբաում, Մայեր`0.5-ական միավոր: